Բերքահավաք/ Գիտե՞ք ինչու ենք մենք ամեն տարի սրտատրոփ սպասում ամռանը. Որովհետև Cross Resort-ում ընտանեկան հանգստին գումարվում է բերքահավաքը և վերածվում՝ իսկական տոնի. Մենք մեր հյուրերի և իրենց երեխաների հետ միասին ամառային օրերը դարձնում ենք անմոռանալի ու հետաքրքիր. Ասում են՝ միրգն ավելի է համեղանում, երբ ինքնդ ես այն ծառից հավաքում. Ընտանեկան հանգիստը կարևոր է կազմակերպել այնպիսի միջավայրում, որտեղ անաղմուկ է, օդը մաքուր և անվտանգ.


Բերքահավաք / Cross Resort-ում ընտանեկան հանգիստը այս ամենի հետ մեկտեղ լրացվում է պտղատու ծառերով.Ամենից շատ մեր հյուրերին ուրախացնում և էներգիայով է լցնում հատկապես թթի բերքահավաքի ընթացքը.Cross Resort-ում այնքան շատ են մրգատու ծառերը, որ մեկ օրն անգամ բավական չի լինի բոլոր մրգերը համտեսելու համար. Մենք անհամբեր սպասում ենք ամռանը, որպեսզի համտեսենք հյութալի ծիրանի, քաղցր կեռասի ու համեղ բալի պտուղները. Իսկ Դուք ցանկանու՞մ եք Cross Resort-ում Ձեր ընտանեկան հանգստի հետ մեկտեղ անմոռանալի դրական պահեր ունենալ.