Կանոնակարգ ”CROSS RESORT հյուրանոցում հանգիստն առավելագույնս հարմարավետ դարձնելու նպատակով մենք կարևորում ենք յուրաքանչյուր հյուրի տեղեկացվածությունը մեր ծառայությունների և կանոնակարգի մասին.
Հյուրանոցի կանոնակարգում կարող եք գտնել մանրամասն տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ, լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել կամ գրել մեզ.”
Բոլոր սենյակների ամրագրումների համար Cross Resort-ը պահանջում է 25% կանխավճար բանկային քարտով, նախապես հաստատված տուրիստական գործակալության միջոցով կամ նախապես հաստատված ընկերության միջոցով.
Վճարումները Cross Resort-ում կատարվում են հատուկ նշանակված օրերին և այն գումարը,որը նախապես որոշվել է ամրագրման ժամանակ կամ էլ նշվել է պայմանագրում. Որևէ լրացուցիչ վճարներ՝ Cross Resort-ի կողմից տրված ծառայությունների դեմ պետք է վճարվեն հաճախորդի կողմից հյուրանոցային հաշվի ներկայացման դեպքում.
Ցանկացած չեղարում էապես ազդում է մեզ վրա. Հետևաբար, մեզ մոտ կան խստորեն ընդունված կանոններ կապված չեղարկումների հետ. 25% կանխավճարը վերադարձման ենթակա է մեզ տեղյակ եք պահում չեղարկման մասին ժամանումից 14 օր առաջ. Եթե տեղյակ եք պահում 13 օր առաջ կամ ավելի ուշ գանձվում է մեկ օրվա արժեքը.
Միշտ չէ, որ կարող ենք ձեզ երաշխավորել սենյակների առկայությունը. Ամրագրված սենյակը հասանելի է հյուրին ժամը 14:00-ից սկսած. Սենյակները պետք է ազատել ոչ ուշ քան ժամը 12:00-ն. Հավելյալ վճարումները կկատարվեն հյուրի կողմից ուշ ժամանման կամ մեկնման համար.
Մեր դռները բաց են բոլոր երեխաների համար, ովքեր մեծահասակների հետ են.
Cross Resort-ը թույլ է տալիս ընտանի կենդանիներ միայն նախապես տեղյակ պահելու դեպքում.
Խնդրում ենք հետևել նշանակված կանոններին՝
Մենք հպարտ ենք, որ գտնվում ենք նման անվտանգ միջավայրում. Այնուամենայնիվ, թանկարժեք իրեր պահելու համար մեր հյուրերին խորհուրդ ենք տալիս օգտվել իրենց համարների պահատուփերից , քանի որ որևիցե իրի կորստի դեպքում մենք պատասխանատվություն չենք կրում.