Մանուկների ուղեցույց Երևանում
                  Հանգիստ երեխաների հետ Երևանում
                    Որտե՞ղ այցելել երեխաների հետ Երևանում

Մանուկների ուղեցույց / Մեծամասնությունը ամուսնական զույգերի,ովքեր ունեն մանուկներ,նախընտրում են անցկացնել հանգիստը նրանց հետ միասին. Բայց հաճախ արտերկրում խնդիր է առաջանում ինչպես կամ ինչով զբաղեցնել երեխային և ուր գնալ նրանց հետ.

 

Մանուկների ուղեցույց

Հայաստանի հյուրերը չեն հանդիպի նման խնդրի եթե ծանոթանան մեր ուղեցույցի հետ.

Քրոսս Ռեզորտ հյուրանոցային համալիրը իդեալական վայր է երեխաների հետ հանգստանալու համար. Բացօթյա և ծածկված լողավազանները, մանկական հրապարակը, մրգատու ծառեր,որոնցից երեխաները կարող են իրենց իսկ ձեռքով քաղել հասած մրգեր,հնարավորությունը վազել և խաղալ ակտիվ խաղեր բացօթյա տարածքում-ոչ մի երեխայի չեն թողնի անտարբեր.

Երևանյան գազանանոցը վերջերս նշեց իր 70-ամյակը. Այդ հոբելյանի հետ կապված գազանանոցը համալրվեց նոր կենդանիներով՝ այծեղջյուր,կապիկներ-մանդրիլաներ,լեմուրներ,եգիպտական թռչող շներ.Բոլոր կենդանիներին  կարելի է ոչ միայն տեսնել,այլ նույնիսկ շփվել ոմանց հետ,ինչպես նաև կերակրել մի քանիսին՝ աշխատակիցների թույլտվությամբ. Կենդանիները բնակվում են լայնարձակ վանդակներում, իսկ հետևել իրենց վարքագծին, նրանց սնվելուն, կամ նրանց խաղերին՝ կարելի է ժամերով. Գազանանոցի աշխատակիցները փորձում են ստեղծել կենդանիների բնականին մոտ բնակավայրեր, այդ իսկ պատճառով նրանք ստիպում են որպեսզի կենդանիները ինքները որսեն ուտելիք՝ կախելով մրգեր, բանջարեղեն, միս՝ փակ տուփերում, ստիպելով, որպեսզի կենդանիները ցատկեն մի քանի մետր և ինքնուրույն վաստակեն իրենց սնունդը.

Գազանանոցի տարածքում երեխաներին զբաղեցնում են ծաղրածուները և տարբեր ժամանցային միջոցառումներ.

Էկզոտարիումը ինչ-որ չափով հանդիսանում է գազանանոցի փոխարինող, եթե ինչ-ինչ պատճառներով ձեզ հարմար չէ այցելել այնտեղ. Էկզոտարիումը գտնվում է քաղաքի կետրոնում. Այնտեղ կարող եք հետևել կոկորդիլոսների, մողեսների, օձերի,թութակների և զվարճալի կապիկների պահվածքին. Երեխային հնարավորություն է տրվում կերակրել ձեռքից հրաշալի թութակին կամ նույնիսկ կարող է հեծնել հսկա կրիային.

Երևանում կան շատ կարուսելներ. Այցելությունը Հաղթանակի զբոսայգի կպարգևի հաճույք թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին.

Քանի որ Հաղթանակի զբոսայգին տեղակայված է Երևանի բարձրադիր վայրերից մեկում՝ լայնամաշտաբ բացվող տեսարանը իսկապես աննկարագրելի է. Զբոսայգու տարածքում տեղակայված է փոքրիկ լճակ, որտեղ կարող եք վարել նավակ և հանգստանալ քաղաքի աղմուկից.

Երեխաների սիրված վայրերից մեկը մանկական երկաթուղին է, որը տեղակայված է կիրճում.

Երկաթուղու երկարությունը մոտավորապես 2 կմ է. Մեծահասակները և փոքրերը կարող են երթևեկել բացօթյա վագոններ ունեցող գնացքով.  Ճանապարհորդության վճարը սիմվոլիկ է, իսկ երեխաների համար մինչև 3 տարեկան՝ անվճար.

Մանկական սրճարանները Երևանում մեծ համբավ են վայելում. Բազմատեսակ տոնական միջոցառումներ, լաբիրինթ բատուտով, շատ ակտիվ խաղեր, փոքր կարուսելներ, համեղ սնունդ-այս ամենը կհրապուրեն ձեր երեխաներին.