Մեր Մասին/ Վայր որին կարող եք վստահել. Cross Resort
Cross Resort լավագույն վայրն է ձեր հոգին անմար հիշողություններով լցնելու համար.
Իմացեք ավելին Քրոսս Ռեզորտի մասին, որտեղ կվայելեք հիանալի հայկական ուտեստներ բաց երկնքի տակ. Հանգստացեք և ազատություն տվեք ձեր ցանկություններին ձեր ճանապարհորդության ընթացքում Քրոսս Ռեզորտ հյուրանոցում. Երևան, Հայաստան.
Հյուրանոցին մոտ է գտնվում միջազգային առողջության կենտրոն Քրոսս-ը. Բոլոր պրոցեդուրաները նշանակում է բուժող բժիշկը համապատասխան ցուցումների առկայության դեպքում (անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է բժիշկ/խորհրդատուի հետ). Այդ դեպքում հաշվի են առնվում բուժման տևողությունը, հիմնական հիվանդությունը, ուղեկցվող պաթալոգիան, հակացուցումները. Բուժումը նշանակելիս հաշվի է առնվում պրոցեդուրաների համատեղելիությունը.
Հյուրանոցին հարակից` սպորտային համալիրում, ներկայացված է վերականգնողական և սպորտային մարզաձևերի ընդարձակ տեսականի. Այստեղ յուրաքանչյուրը կարող է զբաղվել իր նախընտրած մարզաձևով.
Բացի համարների սպասարկման ծառայությունից և բարից՝ մենք առաջարկում ենք նաև «Մասնավոր ընթրիքի» ծառայություն գեղեցիկ միջավայրում. Դա կարող է լինել ռոմանտիկ ընթրիք կամ ընտանեկան.
Վայելեք ձեր անմոռանալի հանգիստը Քրոս Ռեզորտի բացօթյա սրճարանում, որը աշխատում է տարվա ամենատաք օրերին. Մեր բացօթյա բարը լի է բազմազան զովացուցիչ հյութերով, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներով. Մեր փորձառու բարմենները իրենց գունավոր կոկտեյլներով կգունավորեն ձեր տրամադրությունը.
Իսկ տնական ուտեստները գնահատողների համար մեր բուֆետը(ճաշարանը) պատրաստել է լավագույն մենյուն, որը հագեցած է առողջարար և համեղ սննդով.
Հիշողությունները կրկնակի այցի համար են. Հրավիրում ենք ձեզ ընկերակից ճանապարհորդների աչքով ծանոթանալ Cross Resort-ին , Հայաստանի՝ Երևանի հետ և կիսել ձեր հանգստի անմոռանալի պահերը մեզ մոտ.