ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌՈՂՋ ԿՅԱՆՔ
Քրոսս Սպորտային Համալիր
Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, եթե ոչ շոգեբաղնիքը, որտեղ առկա է այն ամենն, ինչն անհրաժեշտ է ինտենսիվ քրտնարտադրության համար և բավական է՝ մարմինը վնասակար նյութերի ազդեցությունից պաշտպանելու համար. Ավանդական ֆիննական շոգեբաղնիքում ջերմաստիճանը կազմում է շուրջ 180 – 200 աստիճան ըստ Ֆարենհայթի.Բարձր ջերմաստիճանի կիրառումն ունի մի շարք առավելություններ, քանի որ դրա շնորհիվ օրագնիզմում նվազում է վնասակար նյութերի և ծանր մետաղների (արճիճ, սնդիկ, ցինկ, նիկել, կադմիում) քանակը.
Շոգեբաղնիքում ինտենսիվ քրտնարտադրությունը կարող է մաքրել օրգանիզմն այլ միացություններից ևս, ինչպիսիք են օրինակ՝ նիկոտինը, նատրիումը, ծծմբաթթուն և խոլեստերինը. Արյան շրջանառության բարելավման շնորհիվ շոգեբաղնիքի կանոնավոր պրոցեդուրաները նպաստում են մաշկի առաձգականության, տոնուսի և մաշկային ծածկույթի բարելավմանը.
Հետևաբար, հօգուտ Ձեր առողջության, նպատակը պետք է լինի ոչ թե քրտնագեղձերի ծակոտիները նեղացնելը կամ փակելը, այլ քրտնարտադրությունը բարելավելը. Ցանկալի է, որ այդ գործընթացը տեղի ունենա վերահսկվող միջավայրում, որը մեկուսացված է ցանկացած վնասակար ազդեցությունից.