
Հիդրոմերսում ՝ դա ջրային շթի միջոցով կատարվող մերսումն է. Ջրի օպտիմալ ջերմաստիճանն ապահովում է մկանների մաքսիմալ թուլացումը. Վիբրացիոն մերսող շիթը ջրի մեջ թուլացած մկանների վրա թողնում է խորը և անցավ մեխանիկական, ջերմային ազդեցություն, իսկ ծովային ու հանքային ջրի օգտագործման դեպքում՝ նաև քիմիական ազդեցություն.
Հիդրոմերսման ազդեցությունը
Հիդրոմերսումը բարենպաստ ազդեցություն ունի անձի հոգեկան-հուզական վիճակի վրա, անցկացնում է լարվածությունն ու հոգնածությունը, արդյունավետորեն ազատում է դեպրեսիոն և սթրեսային վիճակից. Խորը ռելաքսացիայի արդյունքում գլխուղեղն ուժեղացնում է էնդոֆրինների (ուրախության և հաճույքի հորմոնների) սինթեզը. Դրանք էլ խաղաղության և հանգստության երանելի զգացում են առաջացնում, վերականգնում են ուժերը և կարգավրում քունը. Հիդրոմերսումը բարելավում է արյան և ավշային շրջանառությունը, նյութափոխականությունը, արագացնում է բորբոքային օջախների ներծծումը. Հիդրոմերսումը, ինչպես մյուս բուժական պրոցեդուրաները, պետք է ընդունել կուրսերով՝ համապատասխան դրական արդյունք ստանալու համար.